«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Երկրի շահը ամեն ինչից վեր դասող իշխանություն է պետք

Երկրի շահը ամեն ինչից վեր դասող իշխանություն է պետք
30.06.2024 | 06:58

Ինձ եթե հարցնեն, թե իմ կարծիքով ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ իշխանություն է պետք մեր երկրին, ես կպատասխանեմ՝ սթափ, տրամաբանող, առողջ և հստակ աշխարհաճանաչողությամբ, երկրի շահը ամեն ինչից վեր դասող, պահպանողական ուղղվածությամբ, ազգային արժեքների կրող, հնարամիտ, չարյաց փոքրագույնը ընտրել կարողացող, իրավիճակը ադեկվատ գնահատող և հեռահար ծրագրեր ունեցող, միաբևեռից բազմաբևեռի վերածվող եռացող աշխարհում ճիշտ կանխատեսումներ անելու ընդունակություն ունեցող, արտաքին աշխարի հետ շփվելիս մանևրել կարողացող, բայց միևնույն ժամանակ այդ աշխարհի համար հստակ կերպար ունեցող և հասկանալի քաղաքականություն վարող, ազգային ինքնությունը պահպանելը գերխնդիր համարող իշխանություն: Իդեալում էլի կարևոր բաներ կան, որ չթվարկեցի, բայց ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, կարծում եմ՝ այսքանն էլ մեծ ձեռքբերում կլիներ: Մեկ էլ ուշադրություն դարձրեք, որ այսօրվա կործանարար իշխանությունը ոչ միայն չի համապատասխանում թվարկածս չափանիշներին, այլ այդ ամենի հակապատկերն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ